ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ներխուժում Nouvelles d'Arménie ամսագրի խմբագրություն

Ներխուժում Nouvelles d'Arménie ամսագրի խմբագրություն
21.10.2019 | 13:32

Փարիզում անհայտ անձինք ներխուժել են ֆրանսալեզու Nouvelles d'Arménie ամսագրի խմբագրություն և տարել երեք համակարգիչ ու մեկ ֆոտոապարատ։
«Համակարգիչները, որոնք էական շուկայական արժեք չունեին, պարունակում էին ամսագրի հաջորդ թողարկման նյութերը, նաև որոշ զգայուն տեղեկատվություն (հասցեներ, տվյալներ, հարցազրույցներ և այլն)։ Խմբագրության դուռը ևս կոտրված էր»՝ հայտարարել է Nouvelles d'Arménie-ի խմբագրությունը: Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը դատապարտել է տեղի ունեցածը՝ գնահատելով «ոտնձգություն խոսքի ազատության նկատմամբ»։ Ֆրանսալեզու հայկական Nouvelles d'Arménie պարբերականը ակտիվորեն լուսաբանում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, իսկ վերջին շրջանում նաև Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ Թուրքիայի նախաձեռնած ռազմական գործողություններին առնչվող թեմաներ։

Դիտվել է՝ 565

Մեկնաբանություններ